«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պուտին. Ղարաբաղի կենտրոնը կօգնի Երևանին և Բաքվին կապեր հաստատել

Պուտին. Ղարաբաղի կենտրոնը կօգնի Երևանին և Բաքվին կապեր հաստատել
13.11.2020 | 22:30

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում, կօգնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին փոխհամագործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուրբաթ նա հանդիպում է անցկացրել Ղարաբաղի շրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ և, այս հանդիպման շրջանակներում հայտարարել է կենտրոնի ստեղծման մասին, որը, նաև կզբաղվի փախստականների վերադարձի խնդրով: Նախագահը նշել է, որ կենտրոնը համագործակցելու է նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների հետ ՝ քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և Ղարաբաղում բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու համար:«Կենտրոնը... կհամակարգի պետական գերատեսչությունների աշխատանքը և, հուսով եմ, որ հասարակական կազմակերպությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն պատերազմից տուժած տարածքների բնակիչներին. օգնություն կցուցաբերեն Ադրբեջանի և Հայաստանի կառավարական մարմիններին, եթե նրանց, իհարկե, դա անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, որ նման օգնությունը շատ օգտակար կլինի՝ հաշվի առնելով հանրապետությունների միջև հարաբերությունների բարդ նախապատմությունը՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև փոխգործակցության հաստատման գործում», - հայտարարել է Պուտինը:

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ